24/08/2023 13:31
Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցին՝ համաշխարհային մշակութային ժառանգություն
Ներկայումս Թուրքիայի Վան և Բիթլիս նահանգների միջև գտնվող Վանա լճի չորս կղզիներից մեկի՝ Ախթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցին 84-րդն է Թուրքիայի տարածքում գտնվող մշակութային կոթողների թվում, որոնք գրանցված են «UNESCO»-ի համաշխարահային մշակութային ժառանգության ցուցակում: Հայտնում է Ermenihaber.am-ը։
Եկեղեցին կառուցվել է 915-921թթ-ին Բագրատունյաց թագավոր Գագիկ 1-ինի հրամանով՝ Սուրբ Խաչի մասունքը պահպանելու նպատակով: Մասունքը 7-րդ դարից հետո բերվել էր Վան՝ լինելով նախ Երուսաղեմում, ապա Իրանում:
10-րդ դարում կառուցված եկեղեցին միջնադարյան հայկական ճարտարապետության վառ օրինակներից մեկն է: Հայտնի ճարտարապետ, նկարիչ և քանդակագործ Մանվելի կողմից կառուցված Սուրբ Խաչ եկեղեցին հայտնի է իր բազմազան քանդակներով:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։