24/08/2023 16:41
Մենք շատ ամուր հարաբերություններ ունենք, իհարկե, տարածաշրջանային իմաստով խնդիրներ կան. Փաշինյանը՝ Միշուստինին
Մենք ունենք շատ ամուր հարաբերություններ, և վստահ եմ, որ մեր համագործակցությունը կշարունակի արդյունավետ լինել, Ծաղկաձորում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանն ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իհարկե, մենք տարածաշրջանային իմաստով շատ խնդրահարույց հարցեր ունենք, և այդ հարցերը միշտ քննարկում ենք մեր ռուս գործընկերների հետ, և վստահ եմ, որ այսօր մենք նույնպես կանդրադառնանք այդ հարցերին»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ 2022 թվականի վերջին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 5 միլիարդ դոլար, այս աճը շարունակվում է, և այս տարի այդ մակարդակը հատել է 3 միլիարդ դոլարը։
«Հուսով եմ, որ մինչև տարեվերջ կհաղթահարվի նախորդ տարվա մակարդակը»,- ասաց Փաշինյանը։
Նա շնորհակալություն է հայտնել Միշուստինին՝ Վերին Լարսի անցակետում խնդիրները լուծելու համար։
«Դուք խոստացել էիք, որ Վերին Լարսի անցակետում շուտով կբացվեն նոր ուղիներ։ Դա տեղի ունեցավ, և սա շատ կարևոր և նշանակալից իրադարձություն է մեր հարաբերություններում, քանի որ սովորաբար այնտեղ կիլոմետրանոց հերթեր էին գոյանում, և, իհարկե, մենք շնորհակալ ենք ձեզ և մեր վրացի գործընկերներին։ Մենք շատ ուրախ ենք ձեր համագործակցության համար»,- ասաց Փաշինյանը։