24/08/2023 12:23
Կառավարությունը 843 մլն կհատկացնի Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ճանապարհի համար
Կառավարության այսօրվա որոշմամբ 843 մլն 293 հազար դրամ է ուղղվել Մ-1, Երևան-Գյումրի-Հայաստանի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ160+200-կմ171+700 հատվածի հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով։ 11.5 կմ երկարությամբ նորոգվող ճանապարհը սկսվում է Աշոցքից և հասնում մինչև Բավրա։ Խիստ անբարեկարգ այս հատվածում իրականացվել են ծածկի ֆրեզավորման աշխատանքներ, արդեն մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները։
Կապալառու կազմակերպությունը «ԱԱԲ պրոյեկտ» ընկերությունն է, տեխնիկական հսկողությունը կատարում է «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ն։