24/08/2023 10:48
Սյունիքում կառուցվող Խոտ-Որոտան ճանապարհի մի մասը սելավի տակ է մնացել
Սյունիքի մարզում կառուցվող Խոտ-Որոտան ճանապարհի մի մասը հուլիսի վերջին սելավի տակ է մնացել: Այս մասին հայտնում է «Sputnik Արմենիա»-ն։
Պարզվել է, որ հորդառատ անձրևներից հետո փլուզում է գրանցվել. ժայռաքարը փլվել է ճանապարհի վրա, ինչի հետևանքով ճանապարհի որոշ հատվածներ տուժել են: Մի հատվածը պարզապես ջրի հետ հոսել, գնացել է, մյուսները՝ արգելափակվել։
Փլուզումը տեղի է ունեցել գիշերը, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։
Արդյունքում Որոտան գյուղի, ինչպես նաև Բարձրավանի և Շուռնուխի բնակիչները երկու շաբաթվա ընթացքում ստիպված են եղել շրջանցիկ ճանապարհներն օգտագործել Գորիս հասնելու համար:
Շինարարները ստիպված են եղել տուժած հատվածներից մեկում ժայռը կտրել (ճանապարհը նախկին մակարդակից իջել է) և այդտեղ հողաթումբ պատրաստել։ Մնացած հատվածները մասամբ մաքրվել են քարերից և հողից։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։