25/08/2023 14:30
40-ամյա կինն իր արգանդը նվիրել է 34-ամյա քրոջը. Մեծ Բրիտանիայում առաջին փոխպատվաստումն է իրականացվել
Օքսֆորդի վիրաբույժները հաջողությամբ իրականացրել են Մեծ Բրիտանիայում արգանդի առաջին փոխպատվաստումը։
40-ամյա կինն իր արգանդը նվիրել է 34-ամյա քրոջը՝ հույս ունենալով օգնել նրան ունենալ ոչ միայն մեկ, այլ երկու երեխա։
Կինը, ով ցանկանում է անհայտ մնալ, ծնվել է հազվագյուտ հիվանդությամբ, երբ արգանդը բացակայում է կամ թերզարգացած է, բայց ունի գործող ձվարաններ:
Նա նախատեսում է այս տարի արտամարմնային բեղմնավորում կատարել՝ օգտագործելով այն սաղմերը, որոնք ինքն ու ամուսինը նախապես սառեցրել և պահել էին:
Նշենք, որ դոնորն արդեն երկու երեխա ունի և, իր խոսքով, ամբողջացրել է իր ընտանիքը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։