25/08/2023 18:06
2023 թվականի հունվար-հուլիսին սպառողական գների ինդեքսը աճել է 3,6 տոկոսով․ Վիճակագրական կոմիտե
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-հուլիսին 10.4 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 0.5 տոկոսով:
Շինարարության ծավալը 2023-ի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 17.2 տոկոսով:
Առևտրի շրջանառությունում 2023-ի առաջին 7 ամսում 2022-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացումը կազմել է 23 տոկոս:
Հայաստանում այս տարվա հունվար-հուլիսին մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 14.9 տոկոսով:
2023 թվականի հունվար-հուլիսին սպառողական գների ինդեքսը 2022-ի հունվար-հուլիսի համեմատ աճել է 3.6 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը մնացել է նույնը։
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 3,5 տոկոսով:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա առաջին 7 ամսում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրվել է 62,6 տոկոս աճ: Ընդ որում` 2023 թվականի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արտահանումն աճել է 62.1 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 63 տոկոսով:
Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-հուլիս ամիսներին կազմել է 389.33: