25/08/2023 14:12
Որպես 34-35 շաբաթական հղի ողջունում եմ ձեզ. հավատացեք ու անչար պայքար մղեք և պտուղները չեն ուշանա. Անի Քոչար
Մոդել, հաղորդավար Անի Քոչարը, ով հաղթահարել է քաղցկեղը, գրում է.
«Կյանքիս դժվարին օրերը դարձրի մարտահրավեր ու պայքարի, հաղթանակի խթան: Դառն ու խավար օրերի հաղթահարումը վերածեցի հազարավորների համար պայքարի, չհանձնվելու, չչարանալու լուսավոր օրինակի: Կյանքով քննություն բռնած օրինակ դարձա մոտիվացիայի, անսասան հավատի ու չհանձնվելու:
Չհանձնվելու և վերերկրային հավատի շնորհիվ արդեն որպես 34-35 շաբաթական հղի ողջունում եմ ձեզ ու հավատացնում. սիրեք, շատ սիրեք, հավատացեք ու անչար պայքար մղեք և պտուղները չեն ուշանա»։