25/08/2023 20:44
Երևանի մթնոլորտային օդում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը կրկին գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է Երևանում մթնոլորտային օդի որակի մասին տվյալներ՝ վերաբերող օգոստոսի 21-24-ն ընկած ժամանակահատվածին․
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում օգոստոսի 21-ին, 22-ին և 24-ին, Արաբկիրում՝ օգոստոսի 21-ին և 22-ին, Նոր Նորքում՝ օգոստոսի 22-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում՝ օգոստոսի 21-ին և 24-ին, Նոր Նորքում՝ օգոստոսի 23-ին և 24-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։