25/08/2023 16:31
Պրոբացիայի ծառայությունը հսկողություն է իրականացնում Ազգուշ/Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ
ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայությունն արդեն հսկողություն է իրականացնում Աշոտ Փաշինյանի առևանգման գործով 4 տարվա ազատազրկման դատապարտված, ապա՝ պայմանական ազատ արձակված Ազգուշ/Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ, «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից։
Ինչպես հայտնի է՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, հունիսի 9-ին հրապարակել է վճիռը՝ մեղավոր ճանաչելով Ազգուշ Մարտիրոսյանին ներկայացված մեղադրանքում և դատապարտելով ազատազրկման՝ 4 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ մեկ տարի ժամկետով, իսկ Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացրել։ Վ
ճռի հրապարակումից կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Ազգուշ Մարտիրոսյանը մեկնել է Եգիպտոս՝ հանգստի, ինչի մասին ֆեյսբուքյան էջում նշել էր հենց ինքը։
Պատկան մարմիններից դեռևս հունիսի 23-ին ստացված մեկնաբանություններից պարզ էր դարձել, որ նրա նկատմամբ հսկողություն Պրոբացիայի ծառայությունը չէր իրականացնում՝ դատական ակտը դեռևս ստացված չլինելու պատճառաբանությամբ։
Դատական ակտի դեմ բողոք այդպես էլ չի ներկայացվել, այն օրինական ուժի մեջ է մտել, ըստ այդմ, Պրոբացիայի ծառայությունն արդեն հսկողություն իրականացնում է։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում