25/08/2023 15:52
ՀՀ-ն Ադրբեջանին արդեն 5-րդ անգամ է փոխանցում նույն պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկները. ՀՀ ԱԳՆ խոսնակ
ՀՀ կողմից Ադրբեջանին փոխանցվածը ոչ թե խաղաղության պայմանագրի նոր նախագիծ է եղել, այլ նոր առաջարկներ՝ բանակցվող պայմանագրի տարբերակի մեջ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ հավելելով, որ հայկական կողմն առաջարկներն ուղարկել է արդեն 5-րդ անգամ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը Բաքվին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հայկական նոր առաջարկներ։
Բադալյանը չի մեկնաբանել, թե առաջարկները երբ են ուղարկվել և արդյոք ադրբեջանական կողմից արձագանք եղել է, թե ոչ։
«Այդ հարցի վերաբերյալ չունեմ մեկնաբանություն»,- ասաց նա։