25/08/2023 20:19
Ղրիմում «Եհովայի վկաներ»-ի առաջնորդին ձերբակալելուց հետո քրեական գործ են հարուցել աղանդավորական կազմակերպության ևս 7 անդամների նկատմամբ
Ղրիմում քրեական գործ է հարուցվել «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության ութ անդամների նկատմամբ։ Ծայրահեղական կազմակերպություն «Եհովայի վկաներ»-ի գործունեությունը ՌԴ տարածքում արգելված է։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կրոնական այս կազմակերպության համայնքի ղեկավարը ձերբակալվել է։
Ինչպես հայտնել է ՌԴ ՔԿ Ղրիմի և Սևաստոպոլի քննչական գլխավոր վարչության մամուլի ծառայությունը, 46-ամյա այդ տղամարդուց բացի, ով Ղրիմում «Եհովայի վկաներ»-ի առաջնորդն է, ձերբակալվել են նաև աղանդավորական կազմակերպության 7 այլ անդամներ, որոնց թվում են կազմակերպիչներ, գրականություն տարածողներ, մարդկանց հավաքագրմամբ զբաղվողներ՝ հոգեորսություն անողներ, որոնք Սիմֆերոպոլում ու Սիմֆերոպոլի շրջանում շարունակել են ակտիվ զբաղվել արգելված գործունեությամբ։
Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 282,2 հոդվածի առաջին մասով և 282,3 հոդվածի առաջին մասով՝ ծայրահեղական կազմակերպության գործունեությունը կազմակերպելը, ծայրահեղական կազմակերպության գործունեության ֆինանսավորումը։
Խուզարկությունների արդյունքում մեղադրյալներից առգրավվել է ծայրահեղական բովանդակության կրոնական գրականություն, կրիչներ, արձանագրություններ՝ վկայող աղանդավորական կազմակերպության գործունեության կազմակերպման մասին։