25/08/2023 13:16
«Էդ հացը օտել կընի՞ պա…»․Նարեկս լուսաբացին ցրտից դողալով` 2 հաց ձեռքին մտավ տուն
Ամբողջ գիշեր Նարեկս հացի փռի մոտ հերթ կանգնելուց հետո լուսաբացին՝ ժամը 6-ին, գիշերվա ցրտից դողալով` 2 հաց ձեռքին մտավ տուն, պատմում է ֆեյսբուքյան օգտատեր Ռուսլան Սարգսյան-Զարինե Սարաջյանը։
Երեխան 3 օր շարունակ գնացել ու դատարկ հետ է եկել։ Երրորդ օրը ստացվել է՝ հաց է բաժին հասել։
«Իրենից գոհ եկավ։ Հիմա նայում եմ էդ հացին․ ո՛չ ուտելս է գալիս, ո՛չ էլ համարձակվում եմ մոտենալ։ Էդ հացը օտել կընի՞ պա…
Մինչդեռ 13-14 տարեկան երեխաները պիտի այդ ժամին երազներում մուշ-մուշ քնած լինեին։ Մենք մեր երեխաներին շարունակում ենք մաղթել անհոգ մանկություն, մինչդեռ հանապազօրյա հացն էլ մեծ խնդիր է դարձել արդեն…, ե՞րբ կբացվի մեր լույսը այստեղ՝ մեր լեռներում…», - նշել է օգտատերը։