25/08/2023 14:39
«Եթե Արցախի ճանապարհը փակ չլիներ, ես էլ, Հելենն էլ վաղուց Ճարտարում կլինեինք»․ Հելենի մարմինը դեռ Գորիսի դիահերձարանում է
Օգոստոսի 14-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտ տեղի ունեցած ողբերգական ավտովթարից զոհված 21-ամյա Հելեն Դադայանի մարմինը շարունակում է մնալ Գորիսի դիահերձարանում։ Հելենի քեռին նույնպես Գորիսում է։
«Քեռիի ու ծնողների հետ կապ եմ պահում, գիտեմ, որ քեռին արդեն 9 օր է՝ Գորիսում է։ Սպասողական վիճակում են։ Կարմիր Խաչից առայժմ որևէ հստակ բան չեն ասել, սպասում ենք, տեսնենք կկարողանան մարմինը տեղափոխել, թե ոչ։ Մի երկու անգամ էլ ես եմ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի հետ հանդիպել, բայց առայժմ անորոշ է, հստակ ոչինչ չեմ կարող ասել»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում այդ մասին ասել է Հելենի ընկերուհին՝ Աստղիկ Ալավերդյանը։
Աստղիկը Հելենին ճանաչում է 14 տարի։ Ասել է՝ Արցախ գնալու հնարավորություն քանի որ չկար, Հելենը որոշել էր գոնե Արևմտյան Հայաստան գնալ․․․
«Եթե Արցախի ճանապարհը փակ չլիներ, ես էլ, Հելենն էլ վաղուց Ճարտարում կլինեինք։ Փակ էր, ինքն էլ երևի մտածել է հարազատ մի տեղ գնա ու էդպես ընտրեց Արևմտյան Հայաստանը»,-ասել է Աստղիկը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։