25/08/2023 10:52
Անազատության մեջ գտնվող անձը պաշտպանի աջակցությամբ վիրահատվել է
Կալանավորված անձը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը բժշկի կողմից իրեն ցուցված վիրահատական բուժումը՝ սրտի ստենտավորումը, կազմակերպելու հարցում։
Հասցեագրված բողոքի համաձայն՝ քաղաքացին ունի երկրորդ խմբի հաշմանդամություն, սրտի հետ կապված առողջական խնդիրներ։
Բուժման նպատակով ցուցված վիրահատությունը քրեակատարողական հիմնարկի բժշկական ծառայությունը ձգձգում է, չի կազմակերպում, ինչի արդյունքում առողջական վիճակը վատթարանում է:
Բարձրացված հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը քննարկման ընթացակարգի շրջանակում գրություններ է հասցեագրել Արդարադատության նախարարություն:
Արդյունքում, ազատությունից զրկված անձը ենթարկվել է անհրաժեշտ հետազոտության և կատարվել է ստենտավորում։