25/08/2023 18:43
Ադրբեջանական կողմի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման վայրում կամ այլ անվտանգ վայրում՝ երրորդ կողմի մասնակցությամբ․ Գուրգեն Ներսիսյան (Տեսանյութ)
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն ուղերձով է հանդես եկել։ Նա նշել է Արցախում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի մասին իր պատկերացումները։
Ըստ Արցախի պետնախարարի՝ պետք է դիմել Ռուսաստանին, իրավիճակով հետաքրքրվող բոլոր դերակատարներին՝ Ադրբեջանի հետ հանդիպում կազմակերպելու առաջարկ-պահանջով։
«Ադրբեջանական կողմի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման վայրում կամ ցանկացած այլ վայրում՝ երրորդ կողմի մասնակցությամբ»,- ասել է Ներսիսյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում