25/08/2023 22:05
Մոսկվայում շաուրմայից ու հավի գրիլից 35 մարդ է թունավորվել, 28-ը հիվանդանոցում են
Մոսկվայի արագ սննդի կետերից մեկից շաուրմա և հավի գրիլ գնելուց հետո թունավորվածների թիվը հասել է 35-ի, հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ը։
«Ռոսպոտրեբնադզորի Մոսկվայի վարչությունը շարունակում է համաճարակաբանական հետաքննություն անցկացնել շաուրմա և հավի գրիլ ձեռք բերած գնորդների շրջանում աղիքային վարակի փաստի վերաբերյալ։ Այս պահի դրությամբ թունավորումների դեպքերը 35-ն են, հիվանդների վիճակը միջին ծանրության է, հիվանդանոցների ինֆեկցիոն բաժիններ է տեղափոխվել 28 մարդ»,- նշված է հաղորդագրությունում։