25/08/2023 20:07
Զոհված զինվորների ծնողները ամենակարևորն են համարում ազգային և պետականամետ ուժերի միավորումը՝ Արցախի հանձնումն ու հայկական պետականության գահավիժումը կանխելու նպատակով
Զոհված զինծառայողների հիմնած «Որդիների կանչ» ՀԿ-ում ամենակարևոր հարցն են համարում ազգային ու պետականամետ ուժերի համախմբումը՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։
«Կարևոր չէ, թե ինչ կբարբաջի երկրի թիվ մեկ թշնամին Անկախության հռչակագրի և մեր պետականության պահպանման իր պատկերացրած նախապայմանների շուրջ։
Կարևոր է, թե երբ իրենց ազգային և պետականամետ համարող ուժերը, ի վերջո, ճիգեր կգործադրեն` միավորվելու և կանխելու Արցախի հանձնումն ու հայկական պետականության գահավիժումը` կարևորելով առաջնայինը երրորդականից»,- նշված է «Որդիների կանչ» ՀԿ-ի ֆեյսբուքյան գրառման մեջ։