26/08/2023 17:05
«Նիկոլին հեռացնելը 3 օրվա գործ է, 500 մարդ է պետք»․ Պարույր Հայրիկյան
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը 168․am-ի հետ զրույցում անդրադարձել է օգոստոսի 23-ին՝ ՀՀ անկախության Հռչակագրի ընդունման օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանի ուղերձին՝ ընդգծելով՝ մարդը, որը 30 տարի առաջ չափահաս է եղել, նույնիսկ լրագրող ու հանկարծ անկախության Հռչակագրի մասին բացասական կարծիք է հայտնում, միանգամից վերջանում է։
«Ես փաստեր ունեմ հավաքած, Դատախազությունը գործն ուղարկել է Քննչական կոմիտե, Նիկոլ Փաշինյանը շատ լուրջ քրեական հանցագործ է։
Երբ խոսքը վերաբերում է անկախության Հռչակագրին ու Սահմանադրությանը, այդտեղ պահանջվում է շատ խիստ զգուշավորություն։ Նախ պետք է իմանալ՝ որն է դրա նշանակությունը, իսկ Հռչակագիրը նախանշում էր ՀՀ-ում պետականության վերակազմավորման գործընթացը։ Այս ամենը զուտ պետք է հասկանան։
Ինչ վերաբերում է Սահմանադրությանը, սա երբ լակոտական ձևով ասում է, որ ես հրաժարական տվեցի ու նորից վերընտրվեցի, ուրեմն՝ լավ Սահմանադրություն է, նշանակում է, միայն լակոտական մակարդակում կարելի է Սահմանադրությունը կապել քո իշխանության գալու կամ չգալու հետ։ Հիմա նման մարդուց որևէ դրական ակնկալիք ունենալ, նշանակում է լինել անառողջ։ Նա ոչ միայն շարքային ստախոս է, այլև հանցավոր ստախոս»,- շեշտել է Պարույր Հայրիկյանը։
Նա հայտարարել է նաև, որ Փաշինյանին 3 օրում հնարավոր է հեռացնել իշխանությունից։
«Նիկոլին հեռացնելը երեք օրվա գործ է, թող գան միասին անենք՝ 50 հազար մարդ պետք չէ, 500 մարդ է պետք, 3 օրվա ընթացքում հիմնավորապես հեռացնեմ․ մեկ անգամ այդ ճանապարհով գնացել եմ և ժողովրդին նվիրել եմ Անկախության հանրաքվեի գաղափարը»,- ասել է Պարույր Հայրիկյանը։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում