26/08/2023 22:04
Առաջիկա օրերին հնարավոր է լինելու պահպանել ալյուրի մատակարարման ու հացի արտադրության ծավալները՝ վերջին օրերի չափով․ Արցախի Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ
Առաջիկա օրերին հացի արտադրամասերին մատակարարվելու է որոշակիորեն կայուն ծավալի ալյուր՝ չնվազեցնելով նախորդ օրերի արտադրության ծավալները, տեղեկացրել են Արցախի Հանրապետության Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից՝ հավաստիացնելով, որ տարածված լուրերը, թե առաջիկա երեք օրերին ալյուր ընդհանրապես չի մատակարարվելու, կեղծ են,
Հիմնադրամից հայտնել են, որ թեև տարբեր խնդիրներ են առկա հունձի կազմակերպման, ցորենի անհրաժեշտ ծավալի, ալրաղացների գործունեության և վառելիքի հասանելիության հետ կապված, սակայն առաջիկա օրերին հնարավոր է լինելու պահպանել ալյուրի մատակարարման ու հացի արտադրության ծավալների կայուն մակարդակը՝ առնվազն վերջին օրերի չափով: