26/08/2023 20:54
Ուկրաինացիները հատել են Բելառուսի հետ սահմանը, սյունից զինվորական համազգեստ կախել ու հեռացել
Բելառուսի պետական սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ ուկրաինական կողմից սահմանին նոր սադրանք է տեղի ունեցել․ անհայտ անձը կամ անձինք ներթափանցել են Բելառուսի տարածք ու սահմանի սյուներից մեկի վրա զինվորական համազգեստ կախել։
«Ուկրաինայի կողմից անիմաստ սադրանքները շարունակվում են։ Նախօրեին՝ օգոստոսի 25-ին Մոզիրի սահմանապահները Ուկրաինայի հետ սահմանին գտնվող սյուներից մեկի վրա հայտնաբերել են զինվորական համազգեստ»,- նշված է հաղորդագրությունում։ Տեղի զննությամբ ու եղած հետքերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք սահմանը հատել են Ուկրաինայի տարածքից։ Ընթանում է հետաքննություն։
Ավելի վաղ էլ Բելառուսի սահմանապահներն արձանագրել են ուկրաինական ԱԹՍ-երի թռիչքներ, ինչպես նաև Բելառուսի ընդդիմության սիմվոլիկայի տարրեր, որոնք բերվել ու տեղադրվել են սահմանի վրա։