26/08/2023 20:17
2008 թվականին ռուս-վրացական հակամարտությում ձեռք բերած փորձը Ռուսաստանին օգտակար եղավ հատուկ ռազմական գործողության ժամանակ․ Մեդվեդև
«2008 թվականի փորձը, երբ Ռուսաստանը պաշտպանեց Հարավային Օսիան վրացական ագրեսիայից, շատ օգտակար դարձավ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության համար», - ՏԱՍՍ-ին ու RT-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԽ ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
«Մոսկվան այդ ժամանակ կարողացավ վեր հանել իր թույլ կողմերն ու վերաիմաստավորել ռազմական մարտավարությունը։ Պետք է ուղիղ ասել, որ նույնիսկ այդ հարաբերականորեն փոքր ու կարճ կոնֆլիկտը վեր հանեց ոչ միայն մեր հնարավորությունները, այլև մեր բացերը։ Ակնհայտ է, որ դա հզոր ու սթափեցնող պահ էր, որը մեզ թույլ տվեց որոշակի առումով վերանայել մեր ռազմական մարտավարությունը, և այդ փորձն, իհարկե, պետք եկավ»,- ասել է Մեդվեդևը, ով 2008-12 թթ․, զբաղեցնելով ՌԴ նախագահի պաշտոնը, հանդես էր գալիս նաև որպես երկրի գերագույն գլխավոր հրամանատար։
Հիշեցնենք՝ 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցան ռազմական գործողություններ մի կողմից՝ Վրաստանի, մյուս կողմից՝ Ռուսաստանի և նրա կողմից ուղիղ աջակցություն ստացած Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետությունների միջև։ Ռազմական գործողություններից կարճ ժամանակ անց՝ օգոստոսի 26-ին, Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։