26/08/2023 17:14
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածում սահմանին իրադրության վերաբերյալ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու հարավարևմտյան ուղղությամբ փորձել են դիրքային առաջխաղացում և բարելավում իրականացնել, բացարձակ սուտ է»,- նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում: