26/08/2023 20:35
Չինաստանի և Պակիստանի ռազմաօդային ուժերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Չինաստանի և Պակիստանի ռազմաօդային ուժերը պատրաստվում են համատեղ զորավարժություններ անցկացնել Չինաստանի հյուսիս-արևմուտքում, հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը։
Ըստ չինական կողմի տարածած հաղորդագրության, զորավարժությունները կմեկնարկեն օգոստոսի վերջին և կշարունակվեն մինչև սեպտեմբերի կեսը։ Նշվում է, որ զորավարժությունները կնպաստեն Չինաստանի և Պակիստանի ԶՈՒ միջև գործնական համագործակցության ամրապնդմանը, կբարձրացնեն ԶՈՒ-երի պատրաստվածության մակարդակը՝ իրական մարտական պայմաններում։
Նշենք, որ Չինաստանի և Պակիստանի միջև ռազմական ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտության մասին հուլիսի վերջին խոսել էր Չինաստանի ՊՆ Լի Շանֆուն՝ Պեկինում Պակիստանի ԶՈՒ ԳՇ պետ Զահիր Ահմադ Բաբարի հետ հանդիպման ժամանակ։