26/08/2023 14:03
Արցախում բուժհաստատությունների աշխատողների սոցիալական խնդիրները որոշակիորեն կմեղմվեն․ Պետնախարարը հանձնարարականներ է տվել
Արցախում գործող բուժհաստատությունները Արցախի հանցավոր շրջափակման ողջ ընթացքում և հիմա բավականին մեծ աշխատանք են կատարել և շարունակում են կատարել մեր ժողովրդին բժշկական օգնություն ցուցաբերելու համար, գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Այդ աշխատանքը հատկապես բարդ ու ծանր է, երբ չկան պատշաճ բուժօգնության համար անհրաժեշտ պայմաններն ու պարագաները:
Այս ամենից զատ, բուժաշխատողները շարունակում են իրենց վրա կրել նաև սոցիալ-կենցաղային այն ծանրությունը, որը պատուհասել է Արցախի ժողովրդին:
Նկատի ունենալով, որ բուժաշխատողների դեպքում առաջնահերթը նրանց մասնագիտական գործունեությունն է և դրանք հավելյալ խոոչընդոտներից ու խնդիրներից զերծ պահելու հրամայականը, իմ կողմից այսօր տրվել են որոշակի հանձնարարականներ՝ ուղղված բուժհաստատությունների աշխատողների սոցիալական խնդիրները որոշակիորեն մեղմելուն», - տեղեկացրել է նա։