26/08/2023 18:43
ԱՄՆ-ում մահապատժի նոր ձև կկիրառեն
Ալաբաման կարող է դառնալ ԱՄՆ առաջին նահանգը, որտեղ մահապատժի դատապարտված անձին կյանքից կզրկեն՝ կիրառելով ազոտային հիպոքսիա, հայտնում է Associated Press-ը։
Գործակալության տվյալներով՝ Ալաբամայի դատախազությունը դիմել է Գերագույն դատարան՝ դատապարտյալ Քենեթ Յուջին Սմիթին հենց այս եղանակով՝ ազոտի հիպոքսիայի միջոցով մահապատժի ենթարկելու ժամկետ սահմանելու խնդրանքով։
Մահապատժի այս մեթոդը կիրառելիս բանտարկյալին ստիպում են միայն մաքուր ազոտ շնչել՝ զրկելով նրան թթվածնի աղբյուրից։ ԱՄն-ում ազոտային հիպոքսիայի միջոցով մահապատիժ թույլատրված է անցկացնել միայն երեք նահանգներում, բայց մահապատժի այս եղանակը երբեք չի կիրառվել։
Միացյալ նահանգներում մահապատիժը թույլատրված է, սակայն 23 նահանգներ հրաժարվել են պատժի առավելագույն այս ձևը կիրառելուց։