26/08/2023 15:14
Բրազիլիայում ընթացող դպրոցականների համաշխարհային խաղերում հայ ըմբիշները մեդալներ են նվաճել
Այս օրերին Բրազիլիայում ընթանում են դպրոցականների (Մ15) համաշխարհային Խաղերը, որին մասնակցում են 40-ից ավելի երկրներից ժամանաց մարզիկներ և պայքարում են մեդալների համար 18 մարզաձևում։
Հունահռոմեական ըմբիշներ՝ 44 կգ Մարատ Աճեմյանը և 62 կգ Արամ Սարգսյանը անցկացրել են 4-ական գոտեմարտ և դարձել են Խաղերի ոսկե մեդալակիր, իսկ Ջանես Նազարյանը (57 կգ) նվաճել է բրոնզե մեդալ։
Մեր հավաքականից միայն նրանք էին մասնակցում Խաղերին։
Ինչպես նաև անցկացվել է թիմային ձևաչափի պայքար, որտեղ մեր ըմբիշներն ընդգրկված են եղել «Եվրոպա» թիմում, այնտեղ էլ նրանք տարել են 2-ական հաղթանակ, իսկ նրանց թիմը դարձել է չեմպիոն՝ հաղթելով մյուս մայրցամաքների թիմերին։