26/08/2023 13:41
Հաջորդ շաբաթվանից կկազմակերպվի Ստեփանակերտում սոցիալական որոշ խմբերին մսամթերքի, կարտոֆիլի և ձավարեղենի տրամադրումը
Շաբաթ եվ կիրակի օրերին կավարտվեն Ստեփանակերտում սոցիալական որոշ խմբերի մսամթերքի, ձավարեղենի և կարտոֆիլի հավասարաչափ իրացման նախապատրաստական աշխատանքները, այն կմեկնարկի երկուշաբթիից, ֆեյբսուքյան էջում գրել է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
«Վերջին օրերին Կառավարության կողմից որոշակի նախապատրաստական աշխատանքներ են կատարվել՝ հաջորդ շաբաթվանից Ստեփանակերտում սոցիալական մի շարք խմբերի ներկայացուցիչներին (տարիքային կենսաթոշակառուներ, հաշմանդամներ, տեղահանվածներ, միայնակ մայրեր, բազմազավակ ընտանիքներ և այլն) մսամթերքի, կարտոֆիլի և ձավարեղենի տրամադրումը կազմակերպելու համար:
Ընթացակարգի վերաբերյալ պատկան մարմինների կողմից կտրվի հավելյալ պարզաբանող հայտարարություն»,- գրել է նա: