26/08/2023 13:11
Ամերիկացի սենատորն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը մարդկության դեմ հանցագործություն է որակել
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը մարդկության դեմ հանցագործություն է որակել ամերիկացի սենատոր Բիլ Քեսիդին։
Նա թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը օրեցօր ավելի ու ավելի է ծանրանում. «Եթե Ադրբեջանը չվերացնի շրջափակումը, մարդիկ սովամահ կլինեն։ Սննդամթերքը որպես զենք օգտագործելը համարվում է Հռոմի ստատուտի 7-րդ հոդվածի խախտում՝ մարդկության դեմ հանցագործություն»: