27/08/2023 20:14
Մարգարիտա Սիմոնյանի տան մոտ կրկին ԱԹՍ է ընկել
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ մեկ շաբաթվա ընթացքում իր տան մոտ երկրորդ անգամ անօդաչու թռչող սարք է ընկել։
Նա նշել է, որ այս տարբերակով ահաբեկիչները փորձում են ստիպել Ռուսաստանին հրաժարվել ռազմական հատուկ գործողություններից, սակայն դա նրանց չի հաջողվի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիմոնյանի տան մոտ անօդաչու թռչող սարք է ընկել, սա արդեն երկրորդ դեպքն է։