27/08/2023 17:12
ՀՀ-ի ու Կոսովոյի ՇՄ նախարարները խոսել են վտանգավոր նյութերի և թափոնների արդյունավետ կառավարման մասին
ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի յոթերորդ ասամբլեայի նստաշրջանի շրջանակում հանդիպել է Կոսովոյի շրջակա միջավայրի, տարածքային պլանավորման և ենթակառուցվածքների նախարար Լիբուրն Ալիուին։
Հանդիպմանը մասնակցել է նախարարի խորհրդական Պարույր Սիմոնյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ոլորտի վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։ Նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է շրջակա միջավայրի խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարութան կողմից իրականացվող ծրագրերը, խոսել ոլորտում մեկնարկած օրենսդրական բարեփոխումներից:
Հանդիպման ժամանակ կողմերը զրուցել են մասնավորապես կլիմայական օրակարգի, պահպանվող տարածքների, անտառների, Սևանա լճի, պահպանության խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման հեռանկարներներից։ Անդրադարձ է կատարվել վտանգավոր նյութերի և թափոնների արդյունավետ կառավարման և կենսաբազմազանության պահպանության հարցերին։
Նախարարը ևս մեկ անգամ փաստել է, որ շրջակա միջավայրի կառավարման գործում շատ կարևորվում է միջազգային գործընկերներ հետ սերտ համագործակցությունը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը 2023 թվականի օգոստոսի 21-28-ը գործուղվել է Կանադա (Վանկուվեր)՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի յոթերորդ ասամբլեայի նստաշրջանին և հարակից հանդիպումներին՝ ներառյալ նախարարական նիստերին մասնակցելու նպատակով։