27/08/2023 12:57
Հայամետ քաղաքական գործիչների դեմ պետք է հետաքննություն լինի․ Հաջիևի մոտ «հակահայկական սրացումներ են»
ԱՄՆ-ում և Եվրոպայում հայամետ քաղաքական գործիչների դեմ պետք է հետաքննություն իրականացվի։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահ Իլյամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նա հրապարակել է «ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսի հայազգի կնոջ կողմից, իբր, հնարավոր իրավախախտում կատարելու մասին» The New York Post-ում հրապարակումից մի հատված։
«Փողերն ամեն ինչ որոշում են: ԱՄՆ-ի և Եվրոպայի բոլոր հակաադրբեջանական, հայամետ լոբբիստներն ու քաղաքական գործիչները պետք է ենթարկվեն հետագա հետաքննության»,-գրել է Հաջիևը: