27/08/2023 15:44
Ինքնության մասով քննությունն ավարտվել է. ՌԴ ՔԿ-ն հաստատել է Եվգենի Պրիգոժինի մահը
Ավարտվել է Տվերի մարզում ավիավթարի հետևանքով զոհվածների ինքնության վերաբերյալ քննությունը։ Այս մասին հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն՝ նշելով, որ զոհվածների թվում է եղել նաև Եվգենի Պրիգոժինը:
«Տվերի մարզում տեղի ունեցած ավիավթարի հետաքննության շրջանակներում ավարտվել են մոլեկուլային գենետիկական հետազոտությունները։ Դրանց արդյունքներով պարզվել է բոլոր 10 մահացածների ինքնությունը, դրանք համապատասխանում են թռիչքի թերթիկում նշված ցանկին»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Ռոսավիացիան հայտնել էր, որ, ըստ ուղևորների ցուցակի, դրանում նշված է Եվգենի Պրիգոժինի անունն ու ազգանունը։