27/08/2023 10:39
23-ամյա վարորդը Toyota Camry-ով բախվել է բետոնե պատնեշին. նա տեղում մահացել է
Օգոստոսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Մեսրոպ Գ.-ն իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Երևան Արմավիր ավտոճանապարհի Էջմիածին քաղաքի մուտքի մոտ բախվել է բաժանարար գոտու բետոնե պատնեշին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Նրա դին մեծ դժվարությամբ ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 29 հշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները՝ խմբի պետ Հայկ Դավթյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Ա. Արտուշյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում