28/08/2023 10:30
Մոռացության է մատնված, որ Հայաստանի ներսում կան ադրբեջանական անօրինական զինված կազմավորումներ․ Թաթոյան
Մեր երկիրը, ցավոք, անվտանգության լրջագույն խնդիրներ ունի: Այդ մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
Թաթոյանն ընդգծում է՝ մոռացության է մատնված, որ Հայաստանի ներսում կան ադրբեջանական անօրինական զինված կազմավորումներ, որոնք հանցավոր արարքներով ու իրենց հանցավոր ներկայությամբ խաթարել են մեր երկրի անվտանգությունը, անհնարինության են վերածել Գեղարքունիքում, Վայոց ձորում ու Սյունիքում շատ մարդկանց կյանքը:
«Արցախի ճանապահի փակվելու պատճառով Գորիսն ու Տեղը դարձել են մեկուսացած (նախկինում այստեղով էր անցնում Արցախի ճանապարհը), ադրբեջանական զինված ուժերը բացահայտ հանցավոր կրակոցներով խոչընդոտում են Կապանի օդային կապին, իսկ ցամաքային ճանապարհների անվտանգությունը մնում է խաթարված և այլն:
Հերթական աշխատանքային այց Սյունիք` ոչ միան փաստահավաք աշխատանքների, այլև այս անգամ մեր մի քանի ուրիշ կարևոր նախաձեռնություններով», - նշել է նա: