Այս անգամ պետք է խաչել Բարաբբային. ի՞նչ անել ազգ մնալու համար․ Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը` կալանավայրից

28/08/2023 10:59

Այս անգամ պետք է խաչել Բարաբբային. ի՞նչ անել ազգ մնալու համար․ Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը` կալանավայրից


Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից․

«Որպեսզի իր Հայրենիքում ազգի կողմից ստեղծվող Պետությունը ծառայի իր նպատակին, այն, նախևառաջ, պետք է անվախ լինի: Տարբեր ազգերի տոնական օրացույցում Անկախության հռչակման օրը կարևորագույն տոն է, իսկ Անկախության հռչակագիրը՝ անկյունաքարային փաստաթուղթ:

Նման փաստաթղթերը, բնական է, որ իրենց վրա կրում են տվյալ պատմական ժամանակահատվածի դրոշմը, ոճային առանձնահատկությունները, սակայն նման ստիլիստիկ կամ ընթացիկ «բիժուտերիան» չի կարող շեղել այն փաստից, որ Անկախության հռչակագրերը բովանդակային կերպով պարունակում են երկու, յուրաքանչյուր ազգի համար էքզիստենցիալ հարցերի պատասխաններ` «ով ենք մենք» (անցյալի, արժեհամակարգի և ինքնության ամփոփագիր) և «ինչ ենք ուզում» (ապագայի տեսլական, իղձեր, շահեր):

Այդպիսին է նաև Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը, որը կանխատեսելիորեն դարձավ հայ ժողովրդի ինքնության ապամոնտաժման օպերացիայի հերթական թիրախը: Գործի դրվեց ողջ զինանոցը` նուրբ սոփեստությունից մինչև փնթի ու խառը հարվածներ: Իսկ որոշ գնահատականներ պարզապես զավեշտալի են:

Օրինակ, Հռչակագրի տեքստում տեսնել «ԽՍՀ ուրվական»:

Պատկերացնո՞ւմ եք, որ ԱՄՆ նախագահ Բայդենը, որքան էլ վերջերս հաճախ հայտնվում է կոմիկական իրավիճակներում, հանկարծ հայտարարի, որ ԱՄՆ Անկախության հռչակագրում տեսնում է Բրիտանական կայսրության ուրվականը: Կամ Իսրայելի վարչապետը հրապարակավ հարցականի տակ դնի Իսրայել պետության հիմքում ընկած «Աստված Աբրահամին խոստացավ այս երկիրը» նարատիվը:

Պակաս վտանգավոր չէ դիտարկել Անկախության հռչակագրի տեքստը՝ կախված ժողովրդի և Հայրենիքի հաշվին իրականացված անձնական արկածախնդրությունից: Անշուշտ, անձնական սխալները, ձախողումները, դիտավորությունները, որոնք բերել են 2020 թվականի պարտությանը, ազգի և պետության վրա բարդելը նոր հնարք չէ. իշխող ոհմակը հաճախ է հենց այս կերպ մեկնաբանում նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան: Սակայն ոչ մեկի մտքով չի անցնում, չէ՞, անուն կպցնել, օրինակ, Կամասուտրային` անհաջող անձնական փորձարկումներից հետո (ներեցեք նման օրինակի համար):

Թե՞ վատ վարչապետին Անկախության հռչակագիրն է խանգարում:

Մեկ այլ կեղտոտ և քայքայիչ թեզ, որով կրկին խարխլում են մեր ազգային ինքնության ֆունդամենտը, անկախության և խաղաղության մեկտեղումն է՝ «եթե չլինի խաղաղություն, ուրեմն չի լինի անկախություն» բանաձևի մեջ: Այս 7 բառանոց կույտի մեջ կանխամտածված ստի հիմքում մարտնչող տգիտության overdose է:

Նախ, առհասարակ, անկախություն ձեռք բերելը, պահպանելը, ամրապնդելը պայքարի արդյունք է, տարբեր ազգերի մոտ երբեմն հարյուրամյակների ջանքերի, ընդվզումների, բողոքների և զինված բախումների հետևանք: Անգամ կայսրությունների փլուզման հետևանքով առաջացող պետությունները ոչ թե խաղաղ գործընթացի, այլ նախորդած բուռն զարգացումների ծնունդ են:

Նույն Հնդկաստանի անկախության համար Մահաթմա Գանդիի կողմից առաջարկված խաղաղ միջոցների ծրագիրը լի էր արյամբ և զոհերով:

Իհարկե, կան մեխանիզմներ, երբ անկախության աստիճանի գիտակցված նվազեցումը փոխարինվում է պաշտպանվածության աստիճանի բարձրացմամբ: Այսպես է միջազգային ռազմաքաղաքական դաշինքներին անդամագրվելու դեպքում: Սակայն այս մեխանիզմն էլ կիրառելի չէ Հայաստանի դեպքում, քանզի մենք արդեն նմանատիպ մի դաշինքի՝ ՀԱՊԿ-ի անդամ էինք, իսկ ՆԱՏՕ-ին անդամակցելու որևէ հեռանկար և հնարավորություն չունենք: Ուստի ակնհայտ է, որ գործող վարչախումբը, հերթական անգամ միացնելով քարոզչական բլենդերը հայ ժողովրդի ուղեղը խփելու և շիլա սարքելու համար, Հայաստանի անկախության բովանդակությունից հրաժարվելու գործընթաց է իրականացնում՝ Թուրքիային փաստացի «անդամակցելու» համար:

Նոյեմբերի 9-ից հետո հայ ժողովուրդն ուղղաձիգ, երկոտանի դիրքից հայտնվեց չորքոտանի վիճակում՝ միջազգային քաղաքականության հատակին ընկած: Վերջին 3 տարիների ընթացքում ոտքի կանգնելու, մեջքն ուղղելու փոխարեն՝ մեզ համոզում են, որ այդ ընկած, չորեքթաթ, տիղմի մեջ թաթախված վիճակը նորմալ է, որ չի կարելի ոտքի կանգնել, գլուխը բարձրացնել, թե չէ՝ «կկրակեն»:

Եթե մենք համակերպվենք գեոպոլիտիկ այս թշվառության, այս համաշխարհային մուրացկանության, այս բոսյակության հետ, մեզ խոստանում են մեկ-մեկ ծեծել, բայց չսպանել, ըստ հավեսի բռնաբարել, բայց կերակրել:

Փաշինյանի կողմից գրեթե բաց կերպով հայ ժողովրդի գլուխը փորձում են մտցնել այն թեզը, որ՝ «եկեք ընկած մնանք, որովհետև ընկածին չեն խփում»:

Այսօր էլ Հայաստանի կողքին երկրագնդի վրա առկա են բազմաթիվ պետություններ, որոնք իրենց պատկերացրած անկախության համար մղում են հետևողական պայքար՝ համառ, նպատակային, երբեմն՝ արյունալի: Իսրայել, Իրան, Ուկրաինա, վերջին օրինակներից` Մալի, Նիգեր, իրենց պաշտպանունակությունը, և ոչ թե խաղաղասիրությունն ամրապնդող Լեհաստան, Բալթյան երկրներ, Ճապոնիա, Անկախության ամրապնդման համար չեզոք կարգավիճակից հրաժարված Ֆինլանդիա, ՆԱՏՕ-ի դուռը թակող Շվեդիա:

Չեմ էլ քննարկում՝ որքանով է մեզնից յուրաքանչյուրը պատրաստ ապրել և երեխա մեծացնել այդ բոմժ կարգավիճակում: Պարզապես արձանագրենք, որ «խաղաղության» անվան տակ մեզ մատուցվող այդ անպատվությունը չի երաշխավորելու անգամ կենսաբանական գոյություն: Քանզի արտաքին աշխարհում ընկածին ոչ միայն խփում են, այլև ուզածիդ պես տշում են, խոշտանգում, վերացնում և անցնում առաջ:

33 տարի առաջ, միլիոնավոր հայեր, թեկուզ մոլիբդենով, տուֆով և ջերմուկով երկիրը պահելու միամիտ պատկերացումներով, ուզում էին անկախ Հայաստան և Արցախյան պայքարի արգանդից ընդունեցին Հայաստանի Հանրապետության ծնունդը: Չար խորհրդավորություն կա այն փաստի մեջ, որ հենց 33 տարի անց այդ նույն ժողովրդին համոզում են խաչել իր զավակին և փրկել վարչապետի աթոռին լղոզված ավազակ Բարաբբային:

Իսկ ժողովուրդը, ով իբր երբեք չի սխալվում, այս անգամ սխալվելու իրավունք պարզապես չունի:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ,

«Նուբարաշեն» ՔԿՀ,

27.08.2023թ.»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:59 ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ խոսնակ Այսօր, 19:47 Մառախուղը տարածվել է դեպի Շիրակ ու Կոտայք Այսօր, 19:30 Ծեծկռտուք ու դանակահարություն՝ անչափահասների մասնակցությամբ․ Բժիշկները պայքարում են 16-ամյա պատանու կյանքի համար Այսօր, 19:14 Սիբիրյան խոց. առաջացման պատճառները Այսօր, 18:58 «Ես դեր ունեմ և այն կատարում եմ»․ Վրաստանի նախկին նախագահ Զուրաբիշվիլին պատրաստվում է գնալ Վաշինգտոն և մասնակցել Թրամփի երդմնակալությանը Այսօր, 18:43 40-ամյա եղեգնաձորցին Արփա գետի ափին աճող 40 ուռենի է հատել Այսօր, 18:30 Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյան Այսօր, 18:14 Փաշինյանը հույս է հայտնել, որ Մագդալենա Գրոնոն կնպաստի ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանը Այսօր, 18:00 Արարատում և Թալինում մառախուղ է Այսօր, 17:47 Հերթական նոր տեսախցիկն են տեղադրել Երևանում Այսօր, 17:36 ՆԳՆ-ից հայտնում են՝ Ապարանում երիտասարդ ամուսինները տոնածառի խաղալիքներ են գողացել Այսօր, 17:23 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով այրվել են հոլիվուդյան աստղերի տները Այսօր, 17:11 Փաշինյանն ընդունել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի գլխավորած պատվիրակությանը Այսօր, 16:58 Ռուսաստանն արժևորում է հարաբերությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ․ Պեսկով Այսօր, 16:47 37-ամյա վարորդը «Toyota Camry»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Այսօր, 16:32 Ուժային եռամարտիկ Վարազդատ Հակոբյանը «Դյուցազնագրքի» հերթական ռեկորդն է սահմանել Այսօր, 16:28 Հակոբ Ասլանյանը սքրինշոթը տեքստի փոխարեն հրապարակելով՝ որքանով էր ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը, իր հետ շփում այլևս չեմ պատկերացնում. Հայրապետյան Այսօր, 16:14 Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ Այսօր, 16:03 Երկու դեպքով հայտնաբերվել է 92 կգ սիգ․ ապօրինի ձկնորսության դեմ միջոցառումները շարունակվում են Այսօր, 15:57 Չեմ զարմանա, եթե Ալիևի հայտարարություններից հետո Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Մեդվեդև Այսօր, 15:51 8 միլիոն դոլարից բացի, հայկական արբանյակի վրա այլ ծախսեր չեն արվել. ԲՏԱ նախարար Այսօր, 15:44 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Այսօր, 15:32 Սահմանները չպետք է փոփոխվեն ուժով. Շոլց Այսօր, 15:18 ԵՊՀ-ն փետրվարի 1-ից մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. Մանրամասներ Այսօր, 15:07 Ադրբեջանի ֆաշիuտ նախագահի վերջին մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում են. Դանիելյան Այսօր, 14:59 Սրբուհի Գալյանն ԱՆ քրեակատարողական ծառայության վարչակազմին է ներկայացրել Քրեակատարողական ծառայության նոր պետին Այսօր, 14:58 Կենսաթոշակառուների հետվճարի ծրագիրը ևս մեկ տարով երկարացվել է Այսօր, 14:53 Պնդում եմ, որ Հայաստանի արևմտյան մասն Արմավիրն է և համակարծիք եմ վարչապետի հետ. Խուդաթյան (Տեսանյութ) Այսօր, 14:42 Վարչապետի հետ քավոր-սանիկական հարաբերություններ չունեմ, բայց հպարտ եմ նրա հետ անցած ճանապարհով. Խուդաթյան (Տեսանյութ) Այսօր, 14:37 Մեզ համար խիստ առաջնահերթություն է «Խաղաղության խաչմերուկ»-ի իրականացումը. Խուդաթյան (Տեսանյութ) Այսօր, 14:25 ՏԿԵՆ ենթակայությամբ նոր կազմակերպություն է ստեղծվում, որը զբաղվելու է ատոմակայանի վերջնական մոդելի որոշմամբ և շինարարական հսկողությամբ. Նախարար Այսօր, 14:21 Սքրինինգային ծրագրի ներդրումից ի վեր՝ Հայաստանի 4 մարզում հետազոտվել է 32 հազար 121 կին, հայտնաբերվել է քաղցկեղի 285 դեպք Այսօր, 14:07 Ես եմ առաջարկել պարոն Վաչե Տերտերյանի հետ աշխատանքը չշարունակելու տարբերակը. Դավիթ Խուդաթյան Այսօր, 14:03 Հայաստանը դժվար թե կարողանա միաժամանակ լինել և՛ ԵՄ-ում, և՛ ԵԱՏՄ-ում. Պեսկով Այսօր, 14:00 Բացառում եմ, որ Գնել Սանոսյանն ու Սուրեն Պապիկյանն իրենց թույլ կտային լոբբինգ անել ինչ-որ կազմակերպության համար. Խուդաթյան (Տեսանյութ) Այսօր, 13:57 Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն առաջ տանել պայմանականորեն «Արևմտյան Ադրբեջան» կոչվող կեղծ թեզը. Թյուրքագետ Այսօր, 13:52 Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի կրթությունը ձեռք է բերվում Հայաստանի համար չափազանց թանկ գնով. Լևոն Զուրաբյան Այսօր, 13:43 Ոչ մեկս հավերժ չենք նշանակվել պաշտոնների, այս փոփոխությունները տրամաբանության մեջ են. Խուդաթյան Այսօր, 13:39 Մեծ ծավալի ճանապարհների կառուցման ընթացքում որոշակի թերացումներ, անորակ աշխատանքներ կլինեն, սա օրինաչափ է, բայց ոչ՝ ընդունելի. Նախարար (Տեսանյութ) Այսօր, 13:31 Հայաստան-Իրան հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և որևէ բան չի կարող փոխել կամ խարխլել դրանք. Ալի Աքբար Ահմադիան Այսօր, 13:16 Մեղադրական դատավճիռ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում զենքով գործելուց հրաժարվելու հրաման նախապատրաստած բարձրաստիճան երկու զինվորականների վերաբերյալ Այսօր, 13:14 Աբովյան քաղաքում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Jeep»-ը. վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Այսօր, 12:58 Մանկապարտեզներից շուրջ 4 տոննա անորակ հավի միս է ոչնչացվել Այսօր, 12:52 Արևմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևմտյան Հայաստան. Նիկոլ Փաշինյան Այսօր, 12:48 «Բրաբուս»-ով մարդը նպաստ է ստացել. այսպես պետություն չի կարելի կառուցել, մեզ մեղադրում եմ վճռականության պակասի մեջ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:41 Եվրոպական ներդրումային բանկը ՀՀ-ին 236 մլն եվրո կհատկացնի Սիսիան–Քաջարան ճանապարհի կառուցման համար Այսօր, 12:35 Այդ երևույթը համատարած է պետական գնումների ոլորտում. Ռոմանոս Պետրոսյանը՝ դպրոցի ցնցուղի մասին (Տեսանյութ) Այսօր, 12:31 Եվրախորհրդարանի պատգամավորը խիստ մտահոգիչ է համարում Ալիևի ագրեսիվ հայտարարությունները ՀՀ-ի հասցեին Այսօր, 12:17 Մեկ էլ ասում են՝ «էլի թոշակը չբարձրացրին». լսեք, ՀՀ-ում երբեք 5 տարվա մեջ այնքան թոշակ չի բարձրացվել, ինչքան բարձրացվել է վերջին 5 տարվա մեջ, գնացեք, պատմությունը նայեք. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:10 Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ Այսօր, 12:01 Վրաստանում սգո օր է. իջեցվել են պետական դրոշները Այսօր, 11:54 Սևանա լճից 470կգ սիգի ձկնագողությունը կանխվել է. ԲԸՏՄ Այսօր, 11:49 ՀՀ-ԵՄ ուղևորահոսքը պատիկներով ու անգամներով ավելացել է. մարդիկ ասում են՝ «ինչո՞ւ գնանք Ջերմուկում սուրճ խմենք կամ ճաշենք, կգնանք Հռոմ, Բրյուսել, Ֆրանկֆուրտ». Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:43 Կրակը հոշոտում է ամեն ինչ, հազարավոր մարդիկ սպասում են տարհանման հրահանգի. Մանրամասներ՝ Լոս Անջելեսից (Լուսանկարներ) Այսօր, 11:35 Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը նշում է ծննդյան 80-ամյակը Այսօր, 11:23 «Հայաստանը ԵՄ անդամ կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ կնշանակվի հանրաքվե». հայտարարվեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկը (Տեսանյութ) Այսօր, 11:20 Ծնվել է 44-օրյայի մասնակից Հայկ Աղաջանյանի երկրորդ որդին՝ Միհրանը (Տեսանյութ) Այսօր, 11:10 ՀՀ ղեկավարությունը չունի որևէ «պլան բ»՝ հնարավոր պատերազմի պարագայում. Միջազգայնագետ Այսօր, 11:00 2024-ին շարունակվել է երկաթուղու ծառայություններից օգտվող քաղաքացիների թվի աճը. ՀԿԵ Այսօր, 10:56 Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է որպես ադրբեջանական ժառանգություն. Արման Թաթոյան Այսօր, 10:53 Փետրվարի 4-ից ապրիլի 18-ը ՀՀ-ում կհայտարարվեն վարժական հավաքներ Այսօր, 10:49 Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն Այսօր, 10:41 Երևանում 2 տան տանիք է այրվել. հրդեհի տարածումը կանխվել է Այսօր, 10:33 Անհրաժեշտ է միասնական ջանքերով հեռացնել իշխող կապիտուլյացիոն վարչախմբին. «ՀայաՔվե» Այսօր, 10:28 Լոս Անջելեսի անտառային հրդեհների հետևանքով այրվել է «Սահակ-Մեսրոպ» հայկական դպրոցը Այսօր, 10:22 ԱՄՆ-ն ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ «այս պահին հայտարարելու բան չունի». ԱՄՆ պետքարտուղարություն Այսօր, 10:18 Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է ապրել, հիմա կոմայի մեջ է Այսօր, 10:01 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա Այսօր, 09:53 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:44 Ադրբեջանից հնչած ահազանգը սրանց անակնկալի է բերել․ Աբրահամյան Այսօր, 09:37 Չարենցավան քաղաքում մառախուղ է Այսօր, 09:04 «Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Այսօր, 09:02 «Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը Այսօր, 08:55 «Ժողովուրդ». Մասնագետներն իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը Այսօր, 08:54 «Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է 08/01/2025 23:11 Իշուրիա․ Ինչ են խորհուրդ տալիս մասնագետները 08/01/2025 23:01 Շենգավիթի տներից մեկից ոսկյա զարդեր է գողացել, վաճառել, գումարով էլ խաղադրույքներ կատարել 08/01/2025 22:50 Իրանի անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը ժամանել է Երևան 08/01/2025 22:35 Հրդեհը տարածվում է Լոս Անջելեսի հայաշատ թաղամասերում, մի շարք ընտանիքներ տարհանվել են, եկեղեցիները հայտարարել են, որ դռները բաց են՝ ապաստան փնտրողների համար 08/01/2025 22:16 Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել 08/01/2025 21:57 Ալեն Սիմոնյանն այսօրվանից արձակուրդում է 08/01/2025 21:39 «Ամեն վայրկյան կարող է զանգեն ու զգուշացնեն, որ դուրս գանք տնից»․ Լոս Անջելեսի հայ բնակիչը՝ հրդեհի մասին 08/01/2025 21:23 Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել Ազգային անվտանգության ծառայության կողմից․ Փաշինյան 08/01/2025 21:09 Փաշինյանը տեսչական մարմինների ղեկավարներին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության ծառայության ղեկավարի հետ հանդիպման 08/01/2025 20:48 Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Մայր Աթոռի պաշտոնեությանը 08/01/2025 20:31 Սևան-Հրազդան ճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր 08/01/2025 20:17 Անորակ սննդից և քիմիական նյութերից թունավորումները կարող են կյանքին վտանգ սպառնալ 08/01/2025 20:00 Մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարը՝ միջազգային գրոսմայստերների և վարպետների մասնակցությամբ 08/01/2025 19:45 Պաշտպանության նախարարի հորեղբորորդին կրկին պաշտոնի անցավ քաղաքապետարանում․ «Հրապարակ» 08/01/2025 19:27 Հովիկ Աղազարյանի նպատակը իշխանափոխությունն է. վստահ է` արտահերթ ընտրություններ կլինեն․ Armlur.am 08/01/2025 19:13 «Կրկին գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին` նրանց ուշադրությունը հրավիրելով Ալիևի հայտարարության վրա»․ Թագուհի Թովմասյան 08/01/2025 18:57 Սիրիայի նոր իշխանությունների ղեկավարն այցելելու է Թուրքիա, որ շնորհակալություն հայտնի Էրդողանին՝ Ասադին տապալելու գործում օգնության համար 08/01/2025 18:42 Արցախը նորից կդառնա հայկական և քրիստոնեական, եթե կարողանանք գիտակցել սխալները, որոնք պատճառ հանդիսացան նրա կորստյան․ Արցախի թեմի առաջնորդ 08/01/2025 18:28 Փաստաբանները՝ ընդդեմ հարկային օրենսգրքում փոփոխությունների․ Ի՞նչ են պատրաստվում անել 08/01/2025 18:03 Տնտեսական ակտիվության աճի տեմպն էականորեն դանդաղել է, արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել․ Վերլուծություն 08/01/2025 17:51 «2024 թվականը յուրահատուկ էր Հայաստան-ԵՄ հարաբերությունների առումով»․ Խաչատուրյանը՝ Մարագոսին 08/01/2025 17:39 ՀՀ արտգործնախարարը «մոռացավ» նշել, որ Արցախը հանձնեցին իրենք․ Մետաքսե Հակոբյան 08/01/2025 17:27 Կյանքից հեռացել է ակադեմիկոս Լևոն Թավադյանը 08/01/2025 17:19 Ինչու գազելի համար, որի դուռը ես էի բռնում, որ ճանապարհին չընկներ, վճարեի 150 դրամ. Փոխքաղաքապետ (Տեսանյութ) 08/01/2025 17:06 Ֆրանսիայի ԱԳՆ-ն Գրենլանդիայի մասին Թրամփի խոսքերից հետո հայտարարել է, որ ԵՄ-ն թույլ չի տա հարձակվել իր վրա