28/08/2023 18:01
Արցախի նախագահի ֆեյսբուքյան պաշտոնական էջը կրկին հասանելի է
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը, որը նախօրեին անհասանելի էր ադրբեջանական կողմի բողոքների պատճառով, կրկին հասանելի է։
Հիշեցնենք, որ Հարությունյանի աշխատակազմից այսօր հայտնել էին, որ ամիսներ շարունակ ակտիվ բողոքներ էին ներկայացվում էջի դեմ, ինչի հետևանքով աստիճանաբար մեծ սահմանափակումներ էին դրվել էջի վրա՝ գրառումների դիտելիության արհեստական նվազման, տարբեր գործառույթների անհասանելիության տեսքով: