28/08/2023 17:23
Արցախի նախագահի նստավայրի ուղղությամբ կրակոցներ արձակած անձինք ձերբակալվել են
Արցախի նախագահի նստավայրի ուղղությամբ կրակոցներ արձկած անձինք ձերբակալվել են, հայտնում են Արցախի քննչական կոմիտեից։
«Սույն թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 03:05-ի սահմաններում, Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում հնչած կրակոցների դեպքի առթիվ Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ նախատեսված Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ կետերով և 245-րդ հոդվածի 1-ին մասով։
«Հանցագործության կատարման կասկածանքով Ստեփանակերտ քաղաքի 1983թ և Ասկերանի շրջանի 1981թ ծնված բնակիչները ձերբակալված են:
Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրությունում։