28/08/2023 17:14
Մակրոնը արցախյան հակամարտության կարգավորման նոր նախաձեռնությամբ հանդես կգա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ այս շաբաթ բանակցություններ կվարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և հանդես կգա արցախյան հակամարտությունը կարգավորելու դիվանագիտական նախաձեռնությամբ, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
«Այս շաբաթ կբանակցեմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կպահանջեմ ամբողջությամբ հավատարիմ մնալ Լաչինի միջանցքի շուրջ պայմանավորվածություններին, ինչպես նաև միջազգային ասպարեզում դիվանագիտական նոր նախաձեռնությամբ հանդես կգամ՝ Ադրբեջանի նկատմամբ ճնշումը մեծացնելու նպատակով»,- ասել է Մակրոնը՝ դեսպանների ամենամյա համաժողովի ժամանակ, որն ուղիղ եթերով հեռարձակվել է Ելիսեյան պալատի X-ի («Թվիթեր») պաշտոնական էջում։