28/08/2023 23:11
35 զինվորի թունավորման մասին շրջանառվող տեղեկությունն ապատեղեկատվություն է. ՊՆ
35 զինվորի թունավորման մասին շրջանառվող տեղեկությունն ապատեղեկատվություն է, տեղեկացնում է ՊՆ-ն: ԶՈՒ որևէ զորամասում աղիքային վարակի, սննդային թունավորման բռնկման դեպք չի արձանագրվել։ Բոլոր զորամասերում համաճարակային իրավիճակը կայուն է և վերահսկելի: Որևէ հոսպիտալում, որևէ թունավորմամբ մասսայական դիմելիություն չի արձանագրվել։
Պաշտպանության նախարարությունը հորդորում է անհապաղ, սահմանված կարգով հերքել 35 զինվորների թունավորման մասին տեղեկությունը: