28/08/2023 18:16
Bloomberg-ի աղբյուրները հայտնել են Պուտին-Էրդողան հանդիպման հնարավոր ամսաթիվը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ կարող է հանդիպել սեպտեմբերի 8-ին, Ռուսաստանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ թուրք պաշտոնյաների։
Ըստ հրապարակման՝ Էրդողանը նախատեսում է Պուտինի հետ քննարկել հացահատիկի գործարքը։
Օգոստոսի 25-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը նախապատրաստվում է։ Նա հստակ ժամկետներ չէր նշել, սակայն ասել էր, որ «հանդիպումը կկայանա շուտով»։