28/08/2023 14:28
Ռուսաստանի միջուկային զենքը ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների անվտանգության երաշխիքն է․ Միացյալ շտաբի պետ
Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում միջուկային զենքով, միջուկային զենքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ բոլոր երկրների անվտանգության երաշխիքն է, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։
«Հաճախ առանց մտածելու են խոսում միջուկային զենքի մասին, որովհետև չեն հասկանում՝ ինչ է այն, նույնիսկ մոտավորապես չգիտեն, թե ինչ հետևանքներ կարող են լինել միջուկային զենքի կիրառումից։ Ռուսաստանը, տիրապետելով միջուկային զենքի, հասկանում է ու երբեք ոչ մեկին չի սպառնում կամ ասում՝ «Եթե մի բան այնպես չլինի, մենք միջուկային զենք կկիրառենք»։ ՀԱՊԿ-ի մասին պայմանագրում, ՀԱՊԿ կանոնադրությունում գրված է՝ ՌԴ միջուկային զենքը հանդիսանում է ՀԱՊկ անդամ բոլոր երկրների անվտանգության երաշխիքը»,- ասել է Սիդորովը։