28/08/2023 15:12
Սեպտեմբերին օրացույցով տեղափոխվում ենք աշուն, սակայն կլիմայական ցուցանիշներով այն ամառային ամիս է․ Սուրենյան
Սեպտեմբերին օրացույցով տեղափոխվում ենք աշուն, սակայն ընդհանուր առմամբ կլիմայական ցուցանիշներով այն բացարձակ ամառային ամիս է, այսօր ասել է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ ներկայացնելով, թե եղանակային ինչ պայմաններ են սպասվում հանրապետությունում՝ առաջիկայում։
«Մինչև սեպտեմբերի 20-ը հանրապետության նույնիսկ լեռնային շրջաններում ամառային ջերմային ֆոն է դիտվելու։ Այս տարվա սեպտեմբերին օդի ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 1-2 աստիճանով կլիմակայան նորմայից բարձր, այսինքն` ավելի տաք սեպտեմբերի կլինի»,– նշել է Սուրենյանը։
Տեղումների քանակը, նրա գնահատմամբ, նորմայի սահմաններում կլինի։ Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում սեպտեմբերին ջերմաստիճանը նորմայից 1-2 աստիճանով բարձր կլինի։