28/08/2023 20:48
Ամեն տարի 1000 շիշ գինի է իջեցվում լճի հատակ․ Վահան Քերոբյանը Արագած լեռան մոտ փառատոնի է մասնակցել
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն օգոստոսի 27-ին Արագած լեռան Քարի լճում ներկա է գտնվել «Halde underwater winery» ընկերության ամենամյա փառատոնին։
Միջոցառումն անցկացվում է երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ ունենալով ներկայացնել ընկերության կողմից ստեղծված նորարար գաղափարները, որոնք միտված են մեր երկրի տնտեսական զարգացմանը։
Գինեգործարանը տարբերվում է իր յուրահատուկ տեխնիկայով․ ամեն տարի մոտ 1000 շիշ գինի է իջեցնում լճի հատակ և հաջորդ տարի դուրս բերում։ Գինու պատրաստման այս տեխնիկան ամբողջ աշխարհում օգտագործվում է առաջին անգամ։ Գինիները պահվում են 3200մ բարձրության վրա գտնվող լճի 8մ խորության մեջ, և ստորջրյա մշակման արդյունքում գինին արմատապես փոխվում է։