28/08/2023 15:53
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ձերբակալված երեք հայերին նախապատրաստում է Հայաստան արտաքսման
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է Լաչինի միջանցքի անցակետից երեք հայ ֆուտբոլիստների ձերբակալության մասին, ովքեր մեղադրվում են «Ադրբեջանի դրոշը պղծելու» մեջ։
Նշվում է, որ 2021 թվականին որոշ լրատվամիջոցներում տեսանյութեր են տարածվել, որտեղ հայ ֆուտբոլիստները վիրավորական գործողություններ են կատարում Ադրբեջանի դրոշի նկատմամբ, ինչի կապակցությամբ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով։
Նշվում է, որ, հաշվի առնելով գործով մեղադրյալների տարիքը, Բաքուն կարող է նրանց միայն վարչական պատասխանատվության ենթարկել, սակայն պնդում է, որ նրանք պետք է արտաքսվեն Հայաստան։
«Ենթադրվում է, որ Ադրբեջանը հումանիստական մոտեցում կցուցաբերի, և հաշվի առնելով, որ ձերբակալվածները երիտասարդ են և մարզիկներ, նրանք կարող են ենթարկվել վարչական պատասխանատվության։ Համենայն դեպս, Ադրբեջանի տարածքում չեն կարող ապրել այն մարդիկ, ովքեր վիրավորում են Ադրբեջանի դրոշը։ Նրանք պետք է արտաքսվեն Հայաստան»,- հայտարարել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունից։