28/08/2023 19:52
Ռուբիալեսի մայրը հացադուլ է սկսել
Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) ղեկավար Լուիս Ռուբիալեսի մայրը՝ Անջելես Բեժարը, որդու քննադատության պատճառով հացադուլ է հայտարարել։ Այս մասին հայտնում է COPE-ը, գրում է Armsport-ը։
Օգոստոսի 28-ի առավոտյան կինը փակվել է Մոտրիլ քաղաքի եկեղեցում։ Նա հայտարարել է, որ հացադուլի մեջ է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ իր որդու նկատմամբ «արյունոտ ու անմարդկային որսը» չի դադարել և այդ խնդրին լուծում գտնվել։ Բեհարը հորդորել է ֆուտբոլիստ Հենիվեր Հերմոսոյին, որին ֆունկցիոները համբուրել է աշխարհի առաջնության խաղից հետո, «ասել ճշմարտությունը»։ Նրա կարծիքով՝ այս դեպքում սեռական բռնություն չի եղել, քանի որ մրցաշարի լուսանկարը ցույց է տալիս, որ կա «երկկողմանի համաձայնություն»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։