28/08/2023 21:36
44-օրյայում անմահացած Տիգրանն այսօր կդառնար 27 տարեկան
Տիգրանը մեկն էր համակարգի այն ծառայողներից, ով 2020 թվականի սեպտեմբերի 27-ից, ոստիկանության համահավաք գումարտակի անձնակազմի հետ մասնակցել է հայրենիքի պաշտպանության համար մղված թեժ մարտերին և անմահացել հոկտեմբերի 16-ին Հադրութի շրջանի «Թութակ» տեղամասում` ադրբեջանական անօդաչու թռչող սարքի հարվածից։
Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ ՆԳ նախարարի առաջին տեղակալի և ոստիկանության պետի գլխավորությամբ, համակարգի մի խումբ ծառայողներ այսօր այցելել են Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել ու խնկարկել Տիգրանի հիկշատակին:
Տիգրան Արթուրի Պետրոսյանը 2015-2017թթ.ծառայել է ԶՈւ շարքերում։
2020թ.օգոստոսի 18-ից ծառայության է անցել ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնում, որպես օպերլիազոր։ Ուներ ոստիկանության լեյտենանտի կոչում։
Նախագահի հրամանագրով՝ հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով և «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով: