28/08/2023 18:25
17-ամյա երիտասարդը կալանավորվել է 18-ամյա երիտասարդի սպանության մեղադրանքով
Բացահայտվել է օգոստոսի 24-ին տեղի ունեցած 18-ամյա երիտասարդի սպանության դեպքը: Այս մասին տեղեկանում են ՔԿ-ից:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2023թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 01։20-ին, «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել հիշյալ երիտասարդը, ով, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։