29/08/2023 23:19
Ինչպե՞ս պատրաստվել աշնանը. Խորհուրդներ ամենակարևորի մասին
Աշնան սկզբին մնացել է մի քանի օր։ Ինչպե՞ս ճիշտ պատրաստել մարմինը նոր եղանակին, ի՞նչ վիտամիններ ընդունել և այլ հարցեր պետք է պահել ուշադրության կենտրոնում և հետևել առողջությանը։
Վիտամիններ
Ամռան սեզոնին մրգի ու բանջարեղենի շնորհիվ շատերին հաջողվում է համալրել վիտամինների անհրաժեշտ պաշարը, ինչը առավել դժվար է դառնում աշնանը:
Այդ շրջանում խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել օգտակար վիտամինների և հանքանյութերի վրա, իհարկե, խորհրդակցելով բժշկի հետ։
Այնուամենայնիվ, պետք է չէ մոռանալ նաև ճիշտ սնվելու և ամենօրյա սննդակարգից անհրաժեշտ վիտամիններն ու սննդանյութերը ստանալու մասին։
Եղանակին համապատասխան հագուստ
Թերևս այս խորհուրդը շատերին բանական կթվա, բայց հենց տարվա փոփոխվող եղանակներին է կարևոր հագնվել տվյալ եղանակին համապատասխան։
Տնից դուրս գալիս ցանկալի է ծանոթանալ եղանակի տեսությանը, վերցնել թեթև բաճկոն կամ հովանոց: Այս շրջանում իմունիտետը դանդաղ ու աստիճանաբար կարող է թուլանալ՝ ի վերջո հանգեցնելով տարբեր հիվանդությունների։
Զբոսանքներ դրսում
Ամռան վերջին տաք օրերին ցանկալի է երկար ժամանակ տրամադրել դրսում զբոսանքները վայելելու համար՝ մանավանդ երեկոյան ժամերին։
Աշնան գալուստով արևոտ օրերը պակասում են, հետևաբար, վիտամին D-ի արտադրությունը ևս նվազում է. պետք է ավելի շատ քայլել և մարզվել։
Կանխարգելիչ պատվաստումներ
Աշնանն ընդառաջ կարևոր խորհուրդներից մեկն էլ կանխարգելիչ պատվաստումներին լրջորեն վերաբերվելն է, քանի որ այդ շրջանում աճում են շնչառական վարակների դեպքերը, ինչպիսիք են, օրինակ, SARS-ը, գրիպը և այլն։ Ճիշտ ժամանակին պետք է կազմակերպել նաև երեխաներին անհրաժեշտ պատվաստումների ստացումը։
Բավականաչափ քնել
Իհարկե, լավ քունը կարևոր է ոչ միայն աշնանը, այլև ամեն օր: Ինչպես է օրը սկսվում, ինչպես է անցնում և ինչպես է այն ավարտվում, մեծամասամբ կախված է քնի որակից: Ի վերջո, քիչ քնող մարդը կարող է լինել անառողջ, անհանգիստ, դյուրագրգիռ և նյարդային:
Սակավ քնի պատճառով հաճախ կորում է նաև ուշադրության կենտրոնացումը. որոշ մասնագիտությունների դեպքում դա կարող է վտանգավոր լինել առողջության համար:
Մասնագետների խոսքով, չափահաս մարդուն անհրաժեշտ է քնել 7-8 ժամ։
Կանոնավոր բժշկական զննություն
Կարևոր է չմոռանալ ամենամյա պարբերական բժշկական զննում անցնելու մասին։ Բժշկական հետազոտություններ կամ կանխարգելիչ զննումներ անցնելը շատ կարևոր է առողջության համար, իսկ պատճառները շատ պարզ են՝ որքան շուտ հայտնաբերվի հիվանդությունը, այնքան ավելի հեշտ և արագ է այն բուժվում։ Բժշկական հետազոտությունները պետք է կատարվեն առնվազն տարին մեկ անգամ։ Աշունը մարմնի առողջությունը ստուգելու լավագույն ժամանակն է։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն