29/08/2023 20:51
Մարմնամարզություն հոգեկան առողջության բարելավման համար. խորհուրդներ
Կյանքի որակը բարձրացնող առողջ ապրելակերպը ներառում է ավելին, քան ֆիզիկական առողջությունն է. դրա մեջ է մտնում նաև հուզական կամ հոգեկան առողջությունը: Ստորև բերված են մի քանի եղանակներ, որոնցով մարդիկ կարող են աջակցել իրենց հոգեկան առողջությանը և բարեկեցությանը:
Օրական բավականաչափ քնել. Առողջապահության միջազգային կազմակերպությունն ըստ տարիքային խմբերի առաջարկում է՝ ծննդից մինչև 2 ամսական քնել 12-18 ժամ, 3-11 ամսականից՝ 14-15 ժամ, 1-3 տարեկանում՝ 12-18 ժամ, 3-5 տարեկանում՝ 11-13 ժամ, 10-11 ժամ 5-10 տարեկանների համար, 10-17 տարեկանների համար՝ 8,5-9,5 ժամ, իսկ 18 և բարձր տարիքների համար անհրաժեշտ է 7-9 ժամ քնել։ Տարեցներին անհրաժեշտ է մոտ 7-9 ժամ։
Շաբաթը առնվազն մի քանի անգամ քայլել և մտածել տեսածի ու լսածի մասին:
Հաճախ փորձել ինչ-որ նոր բան (նոր սնունդ, աշխատանքի հասնելու այլ ճանապարհ, թանգարանի նոր ցուցադրություն ևն):
Կատարել մտավոր վարժություններ (կարդալ, շաբաթվա ընթացքում երբեմն գլուխկոտրուկներ լուծել):
Փորձել ինտենսիվորեն կենտրոնանալ գործընթացի վրա և ավարտել դրա մի հատվածը 1-ից մի քանի ժամվա ընթացքում, այնուհետև ընդմիջել և ինչ-որ հանգստացնող բան անել (քայլել, վարժություններ, կարճ քուն):
Նախատեսել որոշ ժամանակ տրամադրել այլ մարդկանց հետ տարբեր թեմաների շուրջ զրուցելուն:
Փորձել ամեն շաբաթ որոշակի ազատ ժամանակ տրամադրել հետաքրքրող որոշ գործեր անելու համար (հոբբի, սպորտ):
Սովորել «ոչ» ասելու եղանակներ, երբ ինչ-որ բան է պատահում, որը դուք չեք ցանկանում անել կամ ներգրավվել:
Զվարճանալ (ճամփորդության գնալ սիրելիի հետ, խանութներ, ձկնորսության, և թույլ չտալ, որ արձակուրդը աննպատակ անցնի):
Գոհանալ ձեռքբերումներով՝ մեծ և փոքր (զարգացնել գոհունակությունն ու սեփական եսին շնորհակալ լինելու ունակությունը):
Ընկերներ ունենալ. նրանք, ովքեր ունեն ուժեղ սոցիալական աջակցության համակարգեր, ավելի առողջ կյանք են վարում:
Եթե ճնշված եք զգում, ինքնավնասման մտքեր ունեք կամ մտածում եք ուրիշներին վնասելու մասին, շուտափույթ օգնության դիմեք՝ հարազատների, ընկերների, բժիշկների շրջանում:
Հոգեկան առողջության խնդիրների համար դեղամիջոցներ օգտագործող մարդիկ չպետք է դադարեցնեն այդ դեղերի ընդունումը, անկախ նրանից, թե որքան «լավ» են իրենց զգում, մինչև չքննարկեն իրավիճակը բժշկի հետ:
Խուսափելու պահվածք ցուցաբերելը առողջ հոգեկանի ևս մեկ բանալի է. Մի՛ համաձայնեք յուրաքանչյուր խոսքի, գործողության հետ, որը ձեզ կառաջարկեն, խուսափեք լինել այնպիսի միջավայրում, որտեղ ձեզ օտար եք զգում և չեք աճում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։