29/08/2023 16:14
Իրավիճակին հետևում ենք, բայց դեռևս նորություն չկա այդ մասով կիսվելու. Զառա Ամատունին՝ առևանգված երիտասարդներին տեսակցելու մասին
Տեղեկություններ էին տարածվել, թե ԿԽՄԿ ներկայացուցիչներին դեռևս թույլ չի տրվել տեսակցել Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական անցակետից ադրբեջանցիների կողմից առևանգված երեք հայ երիտասարդներին:
Aysor.am-ի հետ զրույցում Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին հայտնեց, որ նման բան չկա, դա չի համապատասխանում իրականությանը:
«Իրականությունն այն է, որ այդ մասով որևէ նորություն չկա: Մենք հետևում ենք իրավիճակին, այդ մասով դեռևս ասելիք չկա, կիսվելու բան չկա»,-նշեց նա: